ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Չենք փակում դռները ոչ մի պետության առաջ»

«Չենք փակում դռները ոչ մի պետության առաջ»
22.06.2019 | 18:08

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում ներկայացված է 13 ֆիլմ՝ 3-ական Հայաստանից, Թուրքիայից և Իրանից, 2 ֆիլմ Վրաստանից և 1 ֆիլմ՝ Ադրբեջանից: «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը պարզաբանում է. «Երբ արվում է տարածաշրջանային ծրագիր, ընդգրկվում է ողջ տարածաշրջանը՝ առանց բացառության, չենք փակում դռները ոչ մի պետության առաջ: Մենք ունենք միջազգային կինոփառատոնի ձևաչափ, եթե ուղարկվում է ֆիլմ, պարտավոր ենք ընդունել: Այս դեպքում ունեցանք ֆիլմը, որը կներկայացվի փառատոնի շրջանակում»:

«Իրատեսը» հետաքրքրվեց՝ քաղաքական ենթատեքստից զե՞րծ է ադրբեջանական ֆիլմը: «Որոշակի առումով, գրեթե յուրաքանչյուր ֆիլմ էլ կարելի է քաղաքական տեսանկյունից վերլուծել, բայց այս ֆիլմը չունի այն ենթատեքստը, որ դուք նկատի ունեք: Ազգային փոքրամասնությունների մասին է»: Ֆիլմի ռեժիսորը՝ Սագլարա Տյուրբեևան ռուսաստանաբնակ է: Փառատոնին ներկա կլինի, թե՝ ոչ, հայտնի չէ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ